Լեգիայի պարտությունից հետո լեհ երկրպագուները անկարգություններ են արել Վերնիսաժում. 17 անձ ձերբակալվել է

Նոա-Լեգիա խաղից հետո Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժ»-ի մոտ լեհ երկրպագուները կոտրում են ամեն ինչ:

«Խանջյան փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանություն է տեղափոխվել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի»,- «Ինֆոքոմ»-ին հայտնել են ՆԳՆ-ից՝ հավելելով, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոա»-ն 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել լեհական «Լեգիա»-ի նկատմամբ ու ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն