ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի վարչապետ Մադուրոյի ընտանիքի նկատմամբ | factor.am

factor.am։ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ․ դրանք առնչվում են Նիկոլաս Մադուրոյի կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի երեք զարմիկներին, ինչպես նաև նրանց հետ կապված վեց նավթատար տանկերներին և նավագնացության ընկերություններին, մինչ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Կարակասի վրա, գրում է Al Jazeera-ն։

Պատժամիջոցների տակ գտնվող զարմիկներից երկուսը նախկինում դատապարտվել են ԱՄՆ-ում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով և հետագայում ազատ են արձակվել բանտարկյալների փոխանակման շրջանակներում։

ԱՄՆ-ն նաև թիրախավորում է Վենեսուելայի նավթային ոլորտը՝ պատժամիջոցներ սահմանելով պանամացի գործարար Ռամոն Կարետերո Նապոլիտանոյի նկատմամբ, որն, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, նպաստում է նավթամթերքի առաքմանը Վենեսուելայի կառավարության անունից՝ մի քանի նավագնացության ընկերությունների հետ միասին։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ միջոցառումները ներառում են պատժամիջոցներ վեց նավթատար նավերի նկատմամբ, որոնք, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, «շարունակում են ֆինանսական ռեսուրսներ տրամադրել, որոնք սնուցում են Մադուրոյի կոռումպացված նարկոահաբեկչական ռեժիմը»։

Չորս տանկեր, այդ թվում՝ 2002 թվականին կառուցված H Constance-ը և 2003 թվականին կառուցված Lattafa-ն, նավարկում են Պանամայի դրոշի ներքո, իսկ մյուս երկուսը՝ Կուկի կղզիների և Հոնկոնգի։

Հինգշաբթի երեկոյան Թրամփը կրկնել է իր սպառնալիքը՝ շուտով հարվածներ հասցնել Վենեսուելայից ԱՄՆ ցամաքային ճանապարհով թմրանյութի փոխադրումներին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլայն Լիվիթն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն տանկերը կտանի ԱՄՆ նավահանգիստ։

«Նավը կուղևորվի ԱՄՆ նավահանգիստ, և Միացյալ Նահանգները մտադիր է առգրավել նավթը», – ասել է Լիվիթը մամուլի ասուլիսի ժամանակ։  Մադուրոն դատապարտել է առգրավումը՝ այն անվանելով «ծովահենության ակտ առևտրային, քաղաքացիական և մասնավոր նավի դեմ», հավելելով, որ «տեղափոխում էր 1.9 միլիոն բարել նավթ, որը նրանք գնել էին Վենեսուելայից»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն