civilnet.am։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Բաքուն մտադիր են երկկողմ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի և համատեղ ձևավորել փոխադարձ հարգանքի վրա հիմնված անվտանգ ապագա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի ղեկավարության հետ Բաքվում վերջերս կայացած բանակցությունները հաստատել են կողմերի համատեղ հանձնառությունը՝ ընդլայնելու գործնական համագործակցությունը քաղաքականության, տնտեսության, տրանսպորտի և մարդասիրական հարցերում։
Արաղչին ընդգծել է, որ Իրանն ու Ադրբեջանը աջակցում են Հարավային Կովկասում կայունությանը և անվտանգությանը և համաձայն են, որ երրորդ կողմերը չպետք է խանգարեն կառուցողական երկկողմ հարաբերությունների զարգացմանը։