Դեկտեմբերի 10-ին ժամը 10։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ջրային պարեկները կանգնեցրել են Կարմիր գյուղի մի բնակչի վարած Վազ 21099 մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ստուգմամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 110 հատ ընդհանուր 49.6 կիլոգրամ սիգ տեսակի ձուկ։ Տղամարդն ավտոմեքենայով հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Հանգամանքերը պարզվում են։