ՀՀ դեսպանը բարձր է գնահատել Ավստրիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին | factor.am

Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների հետ:

Այս մասին հաղորդում է ՀՀ դեսպանությունը։

«ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը կարևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և համոզմունք հայտնել, որ բարեկամական խումբը իր նպաստը կբերի Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների խորացմանը, երկկողմ օրակարգի առաջմղմանն ու ընդլայնմանը:

Այս համատեքստում երկուստեք կարևորվել է երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխադարձ այցելությունների կազմակերպումը։

ՀՀ դեսպանը բարձր է գնահատել ավստրիական կողմի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդմանը:

«Պատգամավորների խնդրանքով՝ դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ խաղաղության օրակարգը, անդրադարձել է հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը` կարևորելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ դեսպանը զրուցակիցներին մանրամասներ է ներկայացրել նաև ՀՀ արտաքին քաղաքականության այլ գերակայությունների և Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն