Բնակիչների՝ «Ակունք» ջրաղբյուրի տարածք ապօրինի ներխուժման եւ կամայական գործողությունների հետեւանքով Վարդենիսում ջրանջատում է լինելու

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի բնակիչները ս.թ դեկտեմբերի 11-ին ապօրինաբար ներխուժել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը պատկանող «Ակունք» ջրաղբյուրի տարածք և կատարել կամայական գործողություններ: Դրա հետևանքով երեկ Վարդենիս քաղաքի մի շարք փողոցներում դադարեցվել էր ջրամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր»-ը։

Նմանատիպ գործողություն կատարվել է նաև այսօր՝ դեկտեմբերի 12-ին, որի հետևանքով ժամը 15:30-ից մինչ այժմ դադարեցված է Վարդենիս քաղաքի՝ Երիտասարդության, Հ.Արզոյան, Համբարձումյան, Ազգալդյան, Ռոմանի և Շահումյան փողոցների ջրամատակարարումը:
Այս պահին ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ խնդրի կարգավորման և ջրամատակարարման վերականգնման համար:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն