Ղազախստանը խոստացել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ առաջիկա օրերին զեկույց հրապարակել | news.am

news.am Azal ինքնաթիռի կործանման հետաքննության միջանկյալ զեկույցը կհրապարակվի առաջիկա օրերին։

Այս մասին հայտնել է Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը։

«Մենք առաջիկա օրերին պետք է այն հրապարակենք, բայց դա միջանկյալ զեկույց կլինի»,- ասել է Սաուրանբաևը։

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» Embraer 190 ինքնաթիռը կործանվել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաուի մոտակայքում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 29 մարդ ողջ է մնացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն