Լրագրողները նույնականացրել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ավելի քան 155,000 ռուս զինծառայողների անունները | factor.am

factor.am

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսվելուց ի վեր առաջնագծում զոհվել է առնվազն 155 368 ռուս զինծառայող։ BBC-ի ռուսական ծառայության և Mediazona-ի լրագրողները, կամավորների խմբի հետ միասին  պարզել են զոհերի ինքնությունը, գրում է Current time-ը ։

Բոլոր մահացածների 1/3 կամավորներ են, որոնք պայմանագրեր էին կնքել ռուսական բանակի հետ 2022 թվականին պատերազմի սկսվելուց հետո: Հետազոտողները նշում են, որ ընդամենը մեկ տարի առաջ այս կատեգորիան կազմում էր մահացածների միայն 15%-ը: Լրագրողները այս կատեգորիայի զոհերի թվի աճը բացատրում են նրանով, որ կամավորներն այժմ տեղակայվում են ռազմաճակատի ամենադժվար հատվածներում, հիմնականում՝ Դոնեցկի մարզում:

Բոլոր մահացածների 13%-ը դատապարտյալներ են, որոնք ռազմաճակատ են ուղարկվել ուղղիչ գաղութներից և նախնական կալանքի կենտրոններից, իսկ 11%-ը՝ մոբիլիզացվածներն են:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն