Հանրապետության նախագահը Աշգաբադում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ

Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի միջոցառումների շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շփումներ է ունեցել միջոցառմանը մասնակցող երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի գրասենյակից։

Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Իրանի Նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի, Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և այլ գործընկերների հետ։

Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, խաղաղության հաստատման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ուղիների ու հնարավորությունների լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրման կարևորության վերաբերյալ։

Ընդգծվել է գլոբալ հիմնախնդիրներում համընդհանուր լուծումներ գտնելու գործում այսօրինակ միջոցառումների և հարթակների ընձեռած լավագույն հնարավորություններից օգտվելու կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն