ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի ակտիվները սառեցնելու ԵՄ որոշմանը | factor.am

factor.am

Ռուսաստանի ԱԳ նախարարություն արձագանքել է Եվրոպայում Ռուսաստանի ակտիվներն անժամկետ սառեցնելու վերաբերյալ ԵՄ որոշմանը։

ԵՄ-ն արգելափակել է ակտիվներն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինայի դեմ պատերազմից և չի փոխհատուցել ուկրաինական կողմին մարտական գործողությունների ընթացքում պատճառված վնասը։

ՌԴ ԱԳՆ-ն այս որոշումն ապօրինի է գնահատել ու նշել, որ այն հակասում է միջազգային իրավունքին, այդ թվում՝ պետական (սուվերեն) ակտիվների անձեռնմխելիության սկզբունքին։

«Եվրոպական հանձնաժողովի կայքում հայտարարված առաջարկների հրապարակումն ու իրականացումը անխուսափելիորեն կհանգեցնեն նրան, որ Ռուսաստանի Բանկը կվիճարկի ցանկացած ուղղակի կամ անուղղակի գործողություն, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի Բանկի ակտիվների չարտոնված օգտագործմանը, և հայցեր կներկայացնի բոլոր հասանելի իրավասու մարմիններին, այդ թվում՝ ազգային դատարաններին, օտարերկրյա պետությունների դատական մարմիններին ու միջազգային կազմակերպություններին, առևտրային դատարաններին և այլ միջազգային դատական ատյաններին, ինչպես նաև կձգտի ապահովել դատական որոշումների կատարումը ՄԱԿ-ի անդամ պետություններում»,-նշել են նախարարությունից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն