ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 06։39-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Pilsan մակնիշի կցորդիչով բեռնատարը․ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են Nissan մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն