Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը կիրակի՝ դեկտեմբերի 14-ին, ձերբակալել է երկու մարդու՝ Սիդնեյի հանրահայտ Բոնդի-Բիչ լողափում տեղի ունեցած կրակոցների մասին հաղորդումներից հետո, փոխանցում է DW-ն։
Ոստիկանության՝ սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության համաձայն՝ հատուկ գործողությունը շարունակվում է։ Իրավապահ մարմինները քաղաքացիներին կոչ են անում խուսափել այդ տարածքից, իսկ լողափի շրջանում գտնվողներին՝ պատսպարվել անվտանգ վայրերում։
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ տեղի ունեցածը հարձակում է եղել հրեական համայնքի դեմ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։