ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովն ու Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ժամանել են Բեռլին, որտեղ տեղի կունենան Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի վերաբերյալ քննարկումները։
Այս մասին գրում է Associated Press-ը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես ժամանել է Բեռլին, այդ մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։
Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ այժմ պատրաստվում են ամերիկյան կողմի և եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներին և, որ Բեռլինում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն: