ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Եղոյանն անդրադարձել է անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքներին՝  ներկայացնելով ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք առանցքային հարցեր, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղություններով հետագա համագործակցության ընդլայնման ու նոր նախաձեռնությունների իրագործման հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն