Երևանում լեհ երկրպագուները խուլիգանական վարքագիծ են դրսևորել նաև ռեստորանում. ՔԿ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Երևանում Լեհաստանի քաղաքացիները խուլիգանական վարքագիծ են դրսևորել նաև ռեստորանում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ «Նոա»-«Լեգիա» խաղից հետո լեհ երկրպագուները «Վերնիսաժի» մոտ խուլիգանական վարքագիծ են դրսևորել, իրավապահները ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացու։ Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել և ռեստորան գնացել։

Ռեստորանում դրսևորած արարքի համար քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով` մի խումբ անձանց կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն։

«Նախաքննությունն է կատարվում։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ: Նրանցից 7-ի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,– հայտնեցին ՔԿ–ից։

Հիշեցնենք` դեկտեմբերի 11–ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում «Նոան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց լեհական «Լեգիային» և ապահովել իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն