Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը | factor.am

factor.am  Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզն առաջարկել է խստացնել զենքի մասին օրենքները՝ Սիդնեյի Բոնդի լողափում հրեական համայնքի անդամների վրա հարձակումից հետո: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով AFP-ին և Reuters-ին։

Ալբանեզեն ասել է, որ դեկտեմբերի 15-ին բարեփոխումների առաջարկ կներկայացնի Ազգային կաբինետին՝ նահանգների վարչապետների հետ քննարկման համար։ Սա, ի թիվս այլ բաների, կներառի անհատների կողմից զենքի քանակի սահմանափակումը, ինչպես նաև լիցենզիաների պարբերական վերահաստատումը։ «Մարդիկ կարող են ժամանակի ընթացքում արմատականանալ։ Լիցենզիաները պետք է անժամկետ չլինեն», – ասել է նա։

Դեկտեմբերի 14-ին Սիդնեյի հայտնի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է հրեական Խանուկայի տոնի մեկնարկին նվիրված միջոցառման առնվազն 16 մասնակից։ Եվս 38 վիրավորներ բուժօգնություն են ստացել հիվանդանոցներում, հաղորդում է AP-ն։

Կրակոցները «դիտավորյալ ուղղված են եղել Սիդնեյի հրեական համայնքին Խանուկայի առաջին օրը», – ասել էր նահանգի վարչապետ Քրիս Մինսը՝ հարձակումն անվանելով ահաբեկչական ակտ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն