Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին։

Համապատասխան ցավակցական գրառումը ՀՀ ԱԳ նախարարությունը կատարել է X-ի միկրոբլոգում։

«Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցներից, որոնք բազմաթիվ անմեղ կյանքերի կորստի պատճառ են դարձել։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով։ Մեր խորին ցավակցություններ ենք հայտնում զոհերի ընտանիքներին և աղոթում վիրավորների արագ ապաքինման համար»,-նշված է Հայաստանի ԱԳ նախարարության տարածած գրառման մեջ։

Ավստրալիայում Խանուկայի տոնակատարության ժամանակ դեկտեմբերի 14-ին Սիդնեյի Բոնդի լողափում կրակոցներ են տեղի ունեցել։ Ականատեսների խոսքով՝ արձակվել է առնվազն 50 կրակոց, որի հետևանքով վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 16 մարդ։

Ոստիկանությունը հայտնել է, որ երկու հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսը` ձերբակալվել։

Ոստիկանությունը դեպքը որակել է որպես ահաբեկչական գործողություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն