factor.am «Նոա»-«Լեգիա» 2-1 ֆուտբոլային հաղթականից հետո Վերնիսաժում տեղի ունեցած անկարգություններից հետո ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել երևանյան ռեստորաններից մեկում, ինչի հետևանքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ: Նրանցից 5-ը ՌԴ քաղաքացիներ են։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը.
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից): Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Կատարվում է նախաքննություն»։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանություն է տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի։
Ուշագրավ է, որ լեհական przegladsportowy.onet.pl լրատվամիջոցը պնդում է, որ Կոնֆերենցիաների լիգայի «Նոա»-«Լեգիա Վարշավա» խաղից հետո Հայաստանում ակումբի երկրպագուների ձերբակալությունը որևէ կապ չունի տեղի «Նոա» ակումբի երկրպագուների հետ բախումների հետ.
«Լեհերը ոչ մի անկարգություն չեն սկսել․ նրանք պարզապես հարձակման են ենթարկվել։ Ինչպես մեզ հաջողվեց պարզել, հինգշաբթի երեկոյան լեհերի վրա «որս» էր կազմակերպել Ռուսաստանից ժամանած, կազմակերպված պսևդո-երկրպագուների խումբ»,- գրել էր կայքը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում