Տաշիրի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ապօրինի ծառահատումները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները շարունակում են մնալ Ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները։

Համայնքային ոստիկանները դեկտեմբերի 12-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հայտնաբերել են հաշվառման համար չունեցող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված առանց ձեռբերման թույլտվության շուրջ 5 խմ բոխի տեսակի փայտանյութով։

Մեքենայի 33-ամյա վարորդը հայտնել է, որ փայտանյութը դեկտեմբերի 12-ին համագյուղացի՝ Պրիվոլնոյեի բնակիչ 50-ամյա տղամարդու հետ հատել են Պրիվոլնոյե գյուղի հարակից անտառաշերտից։

Նույն օրը իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը՝ Տաշիրի բաժնի համայնքային ոստիկանները 33-ամյա տղամարդու առանձնատան բակում հայտնաբերել են ևս 5 խմ հաճարենի տեսակի փայտանյութ։

Նա իրավապահներին հայտնել է, որ Պրիվոլնոյե գյուղի հարակից անտառաշերտից դեկտեմբերի 11-ին կտրել է հաճարենին և նույն համագյուղացու հետ «ԳԱԶ 66» մեքենայով տեղափոխել տան բակ՝ չունենալով ձեռքբերման համար թույլտվություն։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պրիվոլնոյե գյուղի բնակիչներ 33-ամյա ու 50-ամյա տղամարդիկ ձերբակալվել են և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն