Վաշինգտոնը պահանջում է դուրս բերել ուկրաինական զորքերը Դոնբասից․ AFP | azatutyun.am

azatutyun.am  Բեռլինում ընթացող բանակցություններում Վաշինգտոնի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները շարունակում են Կիևից պահանջել դուրս բերել ուկրաինական զորքերը Դոնբասից,ն հաղորդում է AFP գործակալությունը՝ սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։

Ֆրանսիական գործակալության տեղեկություններով, սակայն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առայժմ չի համաձայնում գնալ այդ քայլին՝ պնդելով, որ Դոնբասից զորքերի դուրսբերումը Կիևի համար «կարմիր գիծ է»։

Բեռլինում ընթացող բանակցությունների մյուս հիմնական թեման Ուկրաինայի հնարավոր անդամակցությունն է ՆԱՏՕ-ին։

«Ուկրաինայի չեզոք կարգավիճակը հնարավոր խաղաղության համաձայնագրի անկյունաքարային դրույթն է», – այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն