Հրդեհ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն