Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել | azatutyun.am

azatutyun.am  Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» սահմանային անցակետում ավելի քան 2000 բեռնատար է կուտակվել։ Այս մասին տեղեկացնում է Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տեղեկություններով. – «Վերին Լարսի անցակետում այս պահին գրեթե 2500 տարանցիկ ծանր բեռնատար կա կուտակված։ Դրանցից 2257-ը գրանցված են էլեկտրոնային հերթագրման համակարգում»։

Հայաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է «Վերին Լարս» անցակետով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն