Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարը մտադիր է այցելել Հայաստան | armenpress.am

Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը հայտարարել է Հայաստան այցելելու մտադրության մասին։

Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ տեսանյութ է հրապարակել «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում։

«Այսօր մենք շատ արդյունավետ նախաճաշ ունեցանք Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Անհամբեր սպասում եմ Երևան այցելելու հնարավորությանը։ Սա շատ կարևոր գործընկերություն է»,– նշել է Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարը։

Ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել աջակցության և բարի խոսքերի համար՝ նշելով, որ անհամբեր սպասում է Ավստրիայի նախարարի այցին Հայաստան։

«Շատ շնորհակալ եմ աջակցության և բարի խոսքերի համար։ Անհամբեր սպասում եմ Հայաստան նախատեսվող ձեր այցին»,– ասել է Միրզոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն