Բեռլինի բանակցություններն ավարտվել են | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ամերիկյան ծրագրին նվիրված բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Լիտվինը։

Բանակցությունները մեկնարկել էին նախօրեին։ Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում էր նախագահ Զելենսկին։ Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցում էին Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։

Բանակցությունների առաջին փուլից հետո Սթիվ Ուիթքոֆը նշել էր, որ «զգալի առաջընթաց է գրանցվել»՝ առանց այլ մանրամասներ նշելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն