Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանում ազատ և արդար ընտրությունների աջակցության հարցը | armenpress.am

armenpress.am Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստանում ազատ և արդար ընտրությունների աջակցության համակարգման հարցը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը։

Նա հայտնել է, որ արդյունավետ նախաճաշ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Արտաքին գործերի խորհրդի նիստին ընդառաջ։

«Եվրամիությունն ու Շվեդիան վերահաստատել են անփոփոխ աջակցությունը Հայաստանի հետ կապերի խորացմանը։ Քննարկել ենք բարեփոխումների ծրագրին ընդհանուր հանձնառությունը և Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների աջակցության համակարգումը»,– գրել է Ստեներգարդը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն