Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում, կարծում են՝ 2 տարին «ակնհայտ» անարդար է | news.am

news.am Սովորաբար երբ վերաքննիչ բողոք ենք բերում, նշում ենք մեկ, երկու, մի քանի կետ, բայց Միքայել Սրբազանի գործով դատավճիռը ոտքից գլուխ ապօրինություն է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15–ին, Վերաքննիչ դատարանի մոտ րագրողների հետ զրույցում ասաց Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Սրբազանի պաշտպանները դատարանից խնդրում են ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Միքայել Սրբազանի անմեղությունը։

«Օրենքի իմաստով Վերաքննիչ դատարանն այլ հնար չունի, քան բեկանելու այդ դատական ակտը։ Իհարկե մենք հասկանում ենք, թե ինչ է տեղի ուենում այս գործով և հնարավոր է, իրավական գործընթացները չգնան այն հունով, ոնց որ պետք է»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Նա թվարկեց՝ խախտված է ընդդատության կանոնը, այս գործը պետք է քննվեր Գյումրիում, սակայն քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն