factor.am Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նիստը։ Դատարանը քննարկեց այս տարվա ընթացքում ևս մեկ դատական նիստ նշանակելու հարցը, սակայն Աջապահյանը վաղը պետք է վիրահատվելու նպատակով տեղափոխվի բժշկական կենտրոն։ Պաշտպանական կողմը քիչ հավանական համարեց, որ առաջիկա օրերին հոգևորականի առողջական վիճակը թույլ կտա նրան ներկայանալ դատարան, ուստի հաջորդ նիստը նշանակվեց 2026-ի հունվարի 13-ին։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանի դատական ակտի դեմ բողոք են տարել և՛ Դատախազությունը, և՛ Միքայել Աջապահյանի պաշտպանները։
Դատախազությունը առաջին ատյանում գործի քննության ընթացքում պահանջել է հոգևորականին դատապարտել ոչ թե երկու, այլ երկուսուկես տարվա ազատազրկման, իսկ պաշտպանական կողմը պահանջել է նրան արդարացնել։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։