«NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հայտնում է, որ «Նեսթլե» ընկերության կողմից հետկանչվող «NAN» մայրական կաթի փոխարինիչի խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն չեն ներմուծվել։

«Տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել ապրանքանիշը Հայաստան ներմուծող «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ում։ Գործողություններն իրականացվել են՝ արձագանքելով միջազգային տեղեկատվությանը, ըստ որի՝ եվրոպական մի շարք երկրներում «Նեսթլե»-ն կամավոր հետ է կանչում «NAN» կաթնախառնուրդի որոշ խմբաքանակներ՝ Bacillus cereus բակտերիաներով հնարավոր վարակվածության կասկածով։

ՍԱՏՄ արագ արձագանքման բաժնի տեսուչների արձանագրած արդյունքների համաձայն՝ խնդրահարույց խմբաքանակները Հայաստանի շուկա մուտք չեն գործել։

Տեսչական մարմինը հաղորդում է, որ «Նեսթլե» ընկերությունը ևս տեղեկացրել է, որ հիշատակված խմբաքանակների արտադրանքը ընկերության դիստրիբյուտորական ցանցի միջոցով Հայաստան չի մատակարարվել։

Հայաստանում պաշտոնական վաճառքի ուղիներով վաճառվող Նեսթլե ապրանքանիշի մայրական կաթի բոլոր փոխարինիչները լիովին անվտանգ են օգտագործման համար և համապատասխանում են տեղական օրենսդրության պահանջներին»,- նշված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն