Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ–ԵՄ համագործակցությունը շարունակական է․ ԱԳՆ խոսնակ | armenpress.am

armenpress.am Հայաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ուղղություններով, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ոլորտում համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։

Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել 2026 թվականին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։

«Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։ Գործընկերության զարգացմանը զուգահեռ դիտարկվում, մշակվում, հաստատվում են ՀՀ ժողովրդավարական, տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ։

Այդ սկզբունքով ընդունվեցին, օրինակ՝ այս պահին իրականացման ակտիվ փուլում գտնվող «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման մասին որոշումը։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն