Բերդի ղեկավարը հերքում է լուրերը, թե Պառավաքարում և Չինարիում իրավիճակը լարված է |armtimes.com|

armtimes.com: Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հերքում է լուրերը, թե Բերդում կրակոցներ են հնչել։

«Մեզ մոտ բոլորովին հանգիստ է։ Ես դեռ աշխատանքի վայրում եմ, նման բան չկա, բայց բոլորս էլ զգոն ենք։ Խնդրում եմ՝ կասեցրե՛ք ապատեղեկատվությունը»,- շեշտեց համայնքի ղեկավարը:

Ըստ նրա՝ կրակոցների մասին ինքը տեղեկացել է լրատվամիջոցներից․ «Ես որևէ լրատվամիջոցի չեմ ասել, որ Բերդում կրակոցներ են։ Փորձում եմ հասկանալ՝ ով է իմ անունից տարածել նման տեղեկատվություն»:

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, և նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ: Սահմանային լարվածությունը շարունակվել է ժամը 17։35-ի դրությամբ․ ադրբեջանական կողմը կիրառել է նաև ականանետային միջոցներ։

Արդեն ժամը 19։35-ի դրությամբ իրադրությունը կայունացել է։

ՀՀ ՊՆ-ն հերքել է Վարդենիսի գնդակոծության մասին լուրերը, ինչպես նաև ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե իբր հայկական կողմը կիրառել է իրականական ԱԹՍ-ներ։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը իրանական ԱԹՍ-ներ չունի։ 

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հերքել է լուրերը, թե Բերդում կրակոցներ են հնչել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով