ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՀՀ մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, Լոռու մարզի Տաշիր համայնքում ձկնաբուծությամբ զբաղվող Հ.Մ.-ն մակերևութային ջրային ռեսուրսից, իսկ Արարատի մարզի Մարմարաշեն բնակավայրում «ՄԵՐԻ-ՖԻՇ» ՍՊԸ-ն ապօրինի խորքային հորից իրականացրել են ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

Հ.Մ.-ի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 200.000 դրամ, «ՄԵՐԻ-ՖԻՇ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձի նկատմամբ՝ 2.000.000 դրամ տուգանք։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործող «ԷՋՄԻԱԾՆԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ԲԲԸ-ն գազալցակայանի հովացման նպատակով խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափը կազմել է 626.994 դրամ, դեպքի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Արմավիր, Ջրառատ, Հացիկ, Լուկաշին, Հայկավան բնակավայրերում 13 քաղաքացի առանց ջրօգտագործման թույլտվության ապօրինի շահագործել է ընդհանուր 13 խորքային հոր՝ ոռոգման, խմելու-կենցաղային նպատակներով։

Տեսչական մարմնի Լոռու, Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն