armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը դեկտեմբերի 15-ին հեռախոսով քննարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Եվրոպայի ղեկավարների հետ։
«Ես երկար զրույց եմ ունեցել նախագահ Զելենսկու հետ։ Նաև խոսել եմ Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի և Նիդեռլանդների ղեկավարների հետ»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ դրանք երկարատև և արդյունավետ բանակցություններ են եղել։
Թրամփը հավելել է, որ վերջերս անմիջականորեն խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով, նրա պնդմամբ, ցանկանում է տեսնել դրա պատերազմի ավարտը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ հիմա ավելի մոտ են ուկրաինական հակամարտության կարգավորմանը, քան երբևէ։