Նշան Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Նշան Խաչատրյանը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 12-ի ԲԴԽ-86-Ո-156 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Նշան Խաչատրյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում, քննարկելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու հարցը, առաջարկել էր փաստաբան Նշան Խաչատրյանի թեկնածությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն