Ներկայացվել են պատժի պայմանական վաղաժամկետ ազատման և խափանման միջոցների բարեփոխումների նախագծերը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը մասնակցել է պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստին: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի աջակցությամբ անցկացված՝ միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստում ներկայացվել են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի լավարկմանն ուղղված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերը, ինչպես նաև համակարգային մի շարք այլ հարցեր՝ կապված խափանման միջոցների և պատժատեսակների կատարման հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն