Նիդեռլանդների ԱԳՆ-ն չի բացառել Ուկրաինայում զորակազմ տեղակայելու հնարավորությունը | armenpress.am

armenpress.am Նիդեռլանդների իշխանությունները չեն բացառում Ուկրաինայում իրենց զորակազմի տեղակայման հնարավորությունը՝ որպես Կիևի համար անվտանգության երաշխիք։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիդ վան Վիլը։

«Այո, դա էլ հենց քննարկման առարկա է առաջիկա շաբաթներին», – ասել է նա WNL հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով հաղորդավարի հարցին՝ Ուկրաինայում հնարավոր ռազմական առաքելությանը նիդեռլանդացի զինծառայողների մասնակցության հնարավորության մասին։ Նա ընդգծել է, որ Հաագան  պնդում է առաջին հերթին Կիևի համար ռազմական անվտանգության երաշխիքները։ «Դրանք հիմնականում ռազմական միջոցներ են։ Թե հատկապես ինչ կեպ դրանք կիրականացվեն, որտեղ կտեղակայվեն զորքերը և ինչպիսին կլինի առանձին երկրների ներդրումը, դեռևս մշակվում է», – ասել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն