Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «Ջոհալ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Երևան, Մալաթիա 70):

Մասնավորապես՝

  •  խոհանոցի հատակը գտնվել է ոչ նորոգ վիճակում,
  •  պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  •  առաստաղները եղել են ոչ նորոգ վիճակում, առկա են եղել կեղտի կուտակումներ, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու վտանգ,
  •  չեն եղել բավարար քանակությամբ լվացարաններ և ձեռքերի չորացման համար հիգիենիկ սարքեր,
  •  սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն