ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց զինծառայությունը 1.5 տարի դարձնելու օրենքի նախագիծը

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագիծն ընդունվեց ձայների 65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Ըստ նախագծի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը նախատեսվում է փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա:

2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները:

Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն