Ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը։ Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակում նախատեսվող առանձին միջոցառումներին և արդյունքային ցուցանիշներին, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջավայրի, այդ թվում՝ համապատասխան կարողությունների ձևավորմանն առնչվող հարցերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ծրագրի բովանդակության շուրջ քննարկումները՝ առաջիկա նիստի ընթացքում այն վերջնականացնելու նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն