Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով | armenpress.am

armenpress.am Հաագայում մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, քննարկել են Միջազգային պահանջների հանձնաժողով ստեղծելու հարցը, որը նախատեսում է ռուսական կողմի հարձակումների և ենթադրյալ պատերազմական հանցագործությունների պատճառած վնասի համար հարյուր միլիարդավոր դոլարներ պահանջել։

Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հավելելով, որ Եվրոպայի և այլ երկրների տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը, մասնակցել են Նիդեռլանդների և Եվրոպայի խորհրդի կազմակերպած՝ 46 երկրներից բաղկացած իրավապաշտպան կազմակերպության մեկօրյա համաժողովին։

Ըստ աղբյուրի՝ Նիդեռլանդներում գործող հանձնաժողովի գլխավոր գրասենյակի կողմից շնորհված փոխհատուցման վճարման մանրամասները դեռևս պետք է մշակվեն: Այնուամենայնիվ, նախնական քննարկումները շոշափել են ԵՄ-ի կողմից սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը՝ անդամ պետությունների ներդրումներից լրացուցիչ ֆինանսավորմամբ:

«Նպատակն է ստանալ հաստատված պահանջներ, որոնք, ի վերջո, կվճարի Ռուսաստանը», – ասել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վան Վիլը լրագրողներին:

Շարունակությունը սկզնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն