Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է | azatutyun.am

azatutyun.am  Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատական քննությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատարանի երեկվա նիստի ընթացքում կողմերը հայտարարել են, որ չեն առարկում դատաքննության ավարտի և ճառերի փուլի մեկնարկի դեմ։

Բացի այդ, Վարդանյանին նշանակված փաստաբանը ներկայացրել է երկու միջնորդություն, որոնք դատարանը չի բավարարել։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն մանրամասնել, թե ինչ միջնորդություններ են ներկայացվել:

Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին։

Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման մարդկանց տեղահանելու համար և այլն։

Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն