Եվրոպան պետք է պատասխանատու լինի իր անվտանգության համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն | armenpress.am

armenpress.am Եվրոպան պետք է պատասխանատու լինի իր սեփական անվտանգության համար։

Այս մասին դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Սա այլևս այլընտրանք չէ։ Սա պարտադիր է», – ասել է նա։

Reuters-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Եվրոպան «չի կարող թույլ տալ, որ ուրիշները որոշեն իր աշխարհայացքը»՝ հավելելով, որ չնայած ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը մատնանշում է համաշխարհային ՀՆԱ-ում Եվրոպայի բաժնի նվազման միտումը՝ Միացյալ Նահանգները գտնվում է «նույն ճանապարհին»։

Նա շեշտել է Եվրոպայի կողմից իր դիրքերը համաշխարհային ասպարեզում ամրապնդելու անհրաժեշտությունը։

Խոսելով Ուկրաինայի մասին՝ Լայենը շեշտել է այդ երկրին օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։

«Մենք պետք է որոշենք, թե որ ճանապարհն ենք ցանկանում ընտրել, որ ուղին ենք ցանկանում ընտրել։ Բայց մեկ բան շատ պարզ է։ Մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ երկու տարիների ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ»,- նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն