Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը. Կոբախիձե | 1lurer.am

1lurer.am  Ադրբեջանը Վրաստանի հատուկ բարեկամն է, և երկու կառավարությունները բացառիկ բարեկամական հարաբերություններ ունեն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ հարցազրույցում։

Նա վստահեցրել է, որ երկու երկրի կառավարությունների համար դժվար չի լինի ընդհանուր լեզու գտնել ցանկացած հարցի շուրջ:

Կոբախիձեի խոսքով՝ Թբիլիսիի ու Բաքվի բանակցությունների թեման Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման վերջնական համաձայնեցումն է:

«Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը։ Մենք ունենք նաև մեր շահերը, և ես կարծում եմ, որ ելնելով բանակցությունների արդյունքներից, հեշտությամբ կգտնենք լավագույն լուծումը, որը կծառայի բոլոր երեք երկրի շահերին»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետն անդրադարձել է նաև Հարավային գազային միջանցքի համաձայնագրի ժամկետի ավարտին՝ նշելով, որ բոլոր հարցերի շուրջ բանակցությունները շարունակվում են։ «Վրացական կողմը հույս ունի ստորագրել մի փաստաթուղթ, որը շահավետ կլինի երկու կողմերի համար»,- ընդգծել է Կոբախիձեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն