Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ռազմավարական գործընկերությունը ուժեղ ազդակ է համարում Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների համար | armenpress.am

armenpress.am Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Լյուքսեմբուրգ կատարած այցին։

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լյուքսեմբուրգ․ մենք միասին ստորագրել ենք ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, ինչն ուժեղ ազդակ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման մեր հանձնառության համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բետելը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել էր Լյուքսեմբուրգ։ Այցի շրջանակներում Հայաստանն ու Լյուքսեմբուրգը ստորագրել են ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին հռչակագիրը։ Միրզոյանն այցի ընթացքում հանդիպել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի և Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն