«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 10-16-ը:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
– Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
– Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ դեկտեմբերի 14-ին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
– Արաբկիրում՝ դեկտեմբերի 13-ին,
– Կենտրոնում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: