ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ

2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։

1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու կլարնետ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, տրոմբոն, տենոր, բարիտոն, տուբա (բաս) և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։

Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N զորամասի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով.

ա) 2026 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 1 և թիվ 2 զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,

բ) 2026 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 3 և թիվ 4 զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,

գ) 2026 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզերի զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ։

2. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) 2026 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի բոլոր զինվորական կոմիսարիատների պարարվեստի մասնագետ զորակոչիկների հետ։

Հարցերի դեպքում դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ կամ զանգել ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն