armenpress.am Երևանի Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը (սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց) առաջարկվում է անվանափոխել խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի անվամբ։
Առաջարկը ներկայացրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Առաջարկի վերաբերյալ դեկտեմբերի 25-ին, ժամը 14։00-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի (Արգիշտիի 1) 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում հրավիրվել է հանրային քննարկում։
ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն, հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին, «Լուկօյլ Արենա»-ում։
Շաունակությունը սկզբնաղբյուր կայքում։