Գերմանիայի Բունդեսթագը հավանություն է տվել ռեկորդային՝ ավելի քան 50 միլիարդ եվրո ռազմական ծախսերով բյուջեն | news.am

news.am Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովը հավանություն է տվել սպառազինության և ռազմական տեխնիկայի վրա ծախսերը, որոնք կազմում են ավելի քան 50 միլիարդ եվրո (59 միլիարդ ԱՄՆ դոլար), հաղորդում է DW-ն։

Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ դա Բունդեսվերին կամ Գերմանիայի զինված ուժերին երբևէ հատկացված ամենախոշոր միանվագ գումարն է։ Բունդեսվերի ներկայացրած ցանկում ամենախոշոր կետն առանձին զինվորների համար համազգեստի և պաշտպանիչ միջոցների վրա ծախսերն են։

Ցանկը ներառում է նաև 4 միլիարդ եվրո արժողությամբ 200 Puma հետևակի մարտական ​​մեքենաների պատվեր։ «Հավանություն տրվել է այն ​​ժամանակ, երբ Գերմանիան հզորացնում է իր պաշտպանական կարողությունները՝ ի պատասխան ռուսական ագրեսիայի սպառնալիքի»,- գրում է լրատվամիջոցը։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն