ՀՀ պաշտպանության նախարարությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը կազմակերպել էին «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» խորագրով համաժողով

Դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համատեղ կազմակերպել էին «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» խորագրով համաժողովը։

Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:

«Համաժողովին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների, Հայաստանում գործող ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուրիշներ։

Համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

Միջոցառումն իրականացվել է աուդիտի կարողությունների զարգացման և ռիսկերի կառավարման բարեփոխումների թեմայով ՀՀ պաշտպանության նախարարության և բրիտանական կողմի միջև եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն