Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը՝ Քաթարի Էմիրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաթարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Ազգային տոնի առիթով:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քաթարի բարեկամ ժողովրդին Կատարի ազգային տոնի առթիվ:

Հայաստանը բարձր է գնահատում Քաթարի հետ բարեկամական և համագործակցային հարաբերությունները: Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա է երկկողմ փոխգործակցությունն ավելի խորացնելու և ընդլայնելու մեծ ներուժ՝ հատկապես Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների համատեքստում:

Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում, ինչը, վստահ եմ, նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը և համագործակցության օրակարգը՝ ի շահ տարածաշրջանային խաղաղության և փոխկապակց­վածության:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն