Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է՝ Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա | pastinfo.am

pastinfo.am Սամվել Շահրամանյանը ՔԿ-ում է՝ հարցաքննության՝ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի, Արցախի անկմանը, Արցախի տեղեկատվական շտաբում տեղ գտած հայտարարություններով ՀՀ շահերին իբրև վնաս պատճառելու վերաբերյալ վարույթով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա մինչ ՔԿ մուտք գործելը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ, բայց նկատի ունենալով ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները, դեկտեմբերի 11-ին Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած աբսուրդը, ամեն ինչ էլ սպասելի է։

Հարցին՝ արդյո՞ք սա նաև Ադրբեջանից եկող պահանջ է՝ Ռոման Երիցյանը պատահականություն չհամարեց, որ հենց այսօր է հարցաքննվում Շահրամանյանը, պատահական չի համարում Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած քաղաքական գործընթացը, ռեպրեսիան, որ իրականացվել է, պատահական չէ, որ դատական նիստից հետո Վեհափառի տեսակետը կիսելու մասին հայտարարությունից անմիջապես հետո մեկ այլ վարույթով հարցաքննության հրավիրելը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն